AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանը պետք է դադարեցնի քաղաքական հետապնդումը Գասպար Կարապետյանի նկատմամբ. բելգիացի պատգամավորները դիմել են ԱԳ նախարարին

 
 

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիացի պատգամավորներ Դավիդ Կլարենվալը, Ժորժ Դալեմանը և Էլս Վան Հոֆը նամակը են հղել Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսին «Ադրբեջանը պետք է դադարեցնի քաղաքական հետապնդումը Գասպար Կարապետյանի նկատմամբ» վերտառությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է նամակն ամբողջությամբ.

«Հարգելի պարոն Նախարար,

Սույն նամակով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակի (Բելգիական հասարակական կազմակերպության) նախագահ Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի Հանրապետության՝ «Ինտերպոլ»-ին ներկայացրած ձերբակալման միջազգային արտոնագրի վրա։ Նման արտոնագիրը անընդունելի է և ունի չարաշահող բնույթ։ Ձերբակալման միջազգային արտոնագրի հիմքում ընկած է Գասպար Կարապետյանի Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետության տարածք պարբերաբար այցելելը։

ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակը Բրյուսելում գործող հասարակական կազմակերպություն է, որը քաղաքացիական ակտիվիզմի ճանապարհով փորձում է հանրության իրազեկությունը բարձրացնել Լեռնայի Ղարաբաղի վերաբերյալ և աշխատանք է տանում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարտադրված աշխարհաքաղաքական մեկուսացման վերացման ուղղությամբ։ Պարոն Կարապետյանի մշտական այցելությունները պայմանավորված են վերընշված նպատակների իրականացմամբ։

Պարոն Նախարար,

Ինչպես Ձեզ հայտնի է, միջազգային իրավունքում գոյություն չունի և ոչ մի նորմ, որն արգելում է Բելգիայի կամ եվրոպական որևէ այլ երկրի քաղաքացուն այցելել Լեռնային Ղարաբաղ։ Նման այցելությունները խիստ կարևոր են հակամարտության խաղաղ կարգավորման համար, ինչը խնդրի հանգուցալուծման միակ ընդունելի տարբերակն է։

Ցավում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են սպառնալիքներ՝ փորձելով քրեականացնել Լեռնային Ղարաբաղ այցելությունները և ստեղծելով անցանկալի անձանց սև ցուցակներ։ Մենք համոզված ենք, որ «Ինտերպոլ»-ին ներկայացված ձերբակալման միջազգային արտոնագիրը պրն. Կարապետյանի դեմ ունի բացահայտ զրպարտող բնույթ և որը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հալածանք։ Սա ցավալի փաստ է և հակասում է մեր արժեքներին։

Պարոն Նախարար,

Ադրբեջանը մի երկիր է, որի հետ Բելգիան ունի դիվանագիտական հարաբերություններ։ Լինելով Բելգիայի արտաքին գործերի նախարար՝ Դուք աշխատում եք նաև ադրբեջանցի ձեր գործընկերոջ հետ։ Այս առումով մենք կարևոր ենք համարում ձեզ տեղյակ պահել վերը նշվածի մասին, որպեսզի հետագայում դուք կարողանաք համապասխան ձևով գործել։

Ընդունեք, պարոն Նախարար, մեր հարգանքների հավաստիքը:

Դավիդ Կլարենվալ
Ժորժ Դալեման
Էլս Վան Հոֆ»:

Լրահոս
Ինչո՞ւ են սիրիահայերը խուսափում Թուրքիայից. թուրք լրագրողի հոդվածը Al-Monitor- ում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին Ամփոփվել է #myacbabank արշավը Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին Նոյեմբերի 21-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ. Նախաձեռնողը կառավարությունն է Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan