Հովհաննես Իգիթյանը ձևավորվող կառավարության գլխավոր խնդիր է համարում կոռուպցիայի վերացումը

Հովհաննես Իգիթյանը ձևավորվող կառավարության գլխավոր խնդիր է համարում կոռուպցիայի վերացումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: Կոռուպցիայի վերացումը ձևավորվող կառավարության առաջնահերթ և գլխավոր խնդիրը պետք է լինի: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

«Մինչև նոր ընտրությունները պետք է մի քանի խնդիր լուծել՝ վերահսկողության հարցը, որը տրված է ոստիկանությանը և այլ մարմինների: Ներկայումս նշանակված ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարները գլոբալ խնդիրներ պետք է լուծեն: ԱԱԾ-ի համար առաջնահերթ պետք է լինի արտաքին վտանգի հարցը և երկրորդը՝ ընտրությունների ժամանակ, պետք է հետևեն, որ դրսի ուժերի, ֆինանսների, մարդկանց միջոցով Հայաստանի իշխանության ձևավորումը չվտանգվի: Ընտրությունների հետ կապված նպատակը սա է»,- ընդգծեց Իգիթյանը:

Անդրադառնալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններին՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահն ընդգծեց, որ նրանք պետք է չզբաղվեն միայն թվեր ցույց տալով:

Ժամանակավոր կառավարության ևս մեկ կարևոր խնդիր Իգիթյանը համարեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում