Իրանում սպառնացել են «հողին հավասարեցնել» Թել Ավիվը

Իրանում սպառնացել են «հողին հավասարեցնել» Թել Ավիվը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի փորձագետների խորհրդի անդամ Ահմադ Խաթամին հայտարարել Է, որ եթե Իսրայելը շարունակի «անխոհեմ» գործել, Թել Ավիվը եւ Հայֆան կոչնչացվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRIB հեռուստաալիքը:

«Մենք միջուկային ռումբի հետ գործ չունենք, ընդհակառակը, մեր քաղաքականությունը զսպման քաղաքականություն Է, այդ ուղղությամբ Իրանի հրթիռային հզորությունն օրեցօր աճում Է, որպեսզի Իսրայելն այդ ուժից չկարողանա քնել, իսկ եթե նա գործի անմտորեն, ապա մենք հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»,- հայտարարել Է Խաթամին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում