Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ էջեր են հայտնվել սոցիալական ցանցերում

Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ էջեր են հայտնվել սոցիալական ցանցերում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ահազանգում է, որ իր անունից բազմաթիվ ֆեյք էջեր են բացվել: Փաշինյանն այս մասին հայտնել է իր ֆեյսբուքայն պաշտոնական էջում:

«Բացի այս էջից եւ իմ անձնական հաշվից, որի հղումը տեղադրում եմ առաջին մեկնաբանության մեջ, մնացած բոլոր էջերը կեղծ են: Ես նաեւ հաշիվ չունեմ Ինստագրամում: Հետեւաբար իմ անունով Ինստագրամում եղած ցանկացած էջ կեղծ է»,-գրել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում