Շառլ Ազնավուրը կոտրել է ձեռքը. BFM TV հեռուստաալիք

Շառլ Ազնավուրը կոտրել է ձեռքը. BFM TV հեռուստաալիք

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի հարավային Նիմ քաղաքում հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին հաղորդում է BFM TV հեռուստաալիքը:

Ազնավուրն ընկել եւ կոտրել է ձեռքը: Նշվում է, որ 93-ամյա երգիչն ընկել է Մուրյես կոմունայի իր տանը: Ազնավուրը վնասել է ուսոսկրը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ապրիլի վերջին էլ Շառլ Ազնավուրը վատ ինքնազգացողության պատճառով չեղարկել էր ելույթները Ռուսաստանում, ապա վերադարձել Փարիզ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում