Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ կիրառված ընտրություններին մասնակցելու արգելքը հանվել է

Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ կիրառված ընտրություններին մասնակցելու արգելքը հանվել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի դատարանի որոշմամբ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ կիրառված՝ ընտրություններին մասնակցելու արգելքը հանվել է: 

Բեռլուսկոնին մի քանի տարի առաջ զրկվել էր այդ իրավունքից այն բանից հետո, երբ ֆինանսական խարդախությունների գործով ճանաչվել էր մեղավոր: Արդյունքում, նա չէր կարող մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք անցկացվեցին նախորդ տարի, հետևաբար չի կարող հավակնել վարչապետի կամ այլ բարձր պաշտոնի:

Դատարանի որոշմամբ, եթե Իտալիայում նոր ընտրություններ անցկացվեն, ապա Բեռլուսկոնին կարող է ներկայացնել իր թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում