Հայաստանում եղանակը կտաքանա 3-4 աստիճանով

Հայաստանում եղանակը կտաքանա 3-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 13-ի ցերեկը, 14-16-ը՝ ժամանակ առ ժամանակ, մայիսի 17-ին և 18-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ն էապես չի փոխվի, 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում մայիսի 13-ի ցերեկը, 14-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Մայիսի 17-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում