Հայաստանում առաջիկա օրերին տեղումները կշարունակվեն

Հայաստանում առաջիկա օրերին տեղումները կշարունակվեն

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Times.am: Մայիսի 14-17-ը, 19-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, իսկ մայիսի 18-ին հյուսիսային շրջաններում, հատկապես կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 15-18-ը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևան քաղաքում`

Մայիսի 14-17-ը, 19-ին՝ օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, մայիսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում