Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Սարգսյանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացման հարցը

Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Սարգսյանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Times.am: Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին: Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում