Վալերի Օսիպյանը մանրամասներ է ներկայացրել իր բնակարանում Շանթ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ հանդիպումից

Վալերի Օսիպյանը մանրամասներ է ներկայացրել իր բնակարանում Շանթ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը մանրամասներ է ներկայացրել Շանթ Հարությունյանի ընտանիքի հետ իր բնակարանում կայացած հանդիպումից: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ոստիկանապետն ընդգծել է, որ Շանթ Հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանի հետ հիշել են ֆուտբոլային հանդիպումը, որի ժամանակ Շահեն Հարությունյանը քաղաքական բնույթի պաստառը պահած ներխուժել է խաղադաշտ: «Ես այդ օրը զայրացած էի մեր ծառայողների վրա, որ չկարողացան այդ ամենը կանխել: Հետո այդպես զայրացած տուն գնացի, ընտանիքիս անդամները հասկացան, որ զայրացած եմ, հարցրեցին, թե ինչ է եղել: Ես պատմեցի, բայց հետո ասացի, որ հասկանում եմ երեխային, քանի որ նա իր ծնողի ազատության համար է պայքարում»,- պատմել է Օսիպյանը:

Նա հավելել է, որ Շահեն Հարությունյանն իր աչքի առաջ մեծացել է փողոցում: ՀՀ ոստիկանապետի գնահատմամբ` Շահեն Հարությունյանը իր հայացքներով ու մտածելակերպով տարբերվում է իր հասակակիցներից, քանի որ կյանքը նրան ստիպել է ավելի շուտ մեծանալ:

Անդրադառնալով Շանթ Հարությունյանի գործողություններին, որից հետո նա բանտում է հայտնվել` Օսիպյանն ընդգծեց, որ այդ ժամանակ ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում: «Ես այն ժամանակ էլ դատարանում ասել եմ, որ մենք գործել ենք օրենքի սահմաններում, իսկ նրա արարքին գնահատական տվեց դատական համակարգը»,- ասել է Օսիպյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում