Գազայի հատվածում բախումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 50-ի. ԶԼՄ-ներ

Գազայի հատվածում բախումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 50-ի. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում իսրայելցի զինծառայողների հետ բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, տուժել է 2000-ից ավել մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍ գործակալությունը՝ հղում կատարելով Al Mayadeen հեռուստաընկերությանը:

Նշվում է, որ ավելի քան 100 մարդ հրազենային վիրավորում է ստացել: Զոհերի թվում կան նաև 12, 14 և 16 տարեկան անչափահասներ, ինչպես նաև 30-ամյա կին: Samanews տեղեկատվական պորտալի տվյալներով բախման հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Մահմուդ ար-Ռանտիսի Ահմեդի որդին, որին իսրայելցի զինվորականները կրակել են Գազայի արևելքում:

Հաղորդվում է նաև, որ տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել են նաև լրագրողներ, այդ թվում՝ Al Jazeera-ի թղթակիցը և ալժիրյան հեռուստաընկերությունից նրա գործընկերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում