«Հրապարակ». Կվճռվի նաև մարզպետների ճակատագիրը

«Հրապարակ». Կվճռվի նաև մարզպետների ճակատագիրը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր կամ վաղը կվճռվի նաև մարզպետների ճակատագիրը։ Այս պորտֆելները ևս կբաշխվեն կոալիցիոն սկզբունքով․ նախնական քննարկումների արդյունքում որոշվել է 2 մարզ «տալ» ՀՅԴ-ին, հավանաբար՝ Արագածոտնի և Գեղարքունիքի։

Արագածոտնում թերևս կվերանշանակվի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը։ ԲՀԿ-ին էլ մի քանի մարզ կհասնի, առայժմ հստակ է միայն, որ Սյունիքը։ ՀՀԿ-ական մարզպետներն արդեն ստարտի վրա են՝ հեռանալուն պատրաստ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում