«Ժողովուրդ». Նոր կառավարությունում ԲՀԿ-ի ներկայացվածության մասին Գևորգ Պետրոսյանն է խոսել

«Ժողովուրդ». Նոր կառավարությունում ԲՀԿ-ի ներկայացվածության մասին Գևորգ Պետրոսյանն է խոսել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե ԲՀԿ-ն պետք է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում մեծ ներկայացվածություն ունենա և պորտֆելների 1/3-ը բաժին հասնի նրանց: Կառավարությունն արդեն ձևավորվել է, և ԲՀԿ-ն ստացել է 4 նախարարական և մեկ փոխվարչապետի պորտֆել»:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գևորգ Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար, թե որքանով է գոհացնում իրենց նման ներկայացվածությունը: Պետրոսյանն ընդգծել է, թե այդ խոսքերը միայն իր ցանկությունն են եղել:

«Գագիկ Ծառուկյանն ասել է, որ չի աջակցում պորտֆելների համար, դա իմ ցանկությունն է եղել այդ քանակի պորտֆելներ ունենալը: Բայց նաև ասել եմ, որ անկախ դրանից` անելու ենք ամեն ինչ, որ կարողանանք արդարացնել սպասումները: Պորտֆելների քանակի խնդիր չկա, մեկ ուրիշը կարող է վերցնել 7 պորտֆել, սակայն ձախողել»,-թերթի հետ զրույցում նշել է նա:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում