«Հրապարակ». Հաջորդը գլխավոր դատախազն է

«Հրապարակ». Հաջորդը գլխավոր դատախազն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում լսվելու են ՀՀ գլխավոր դատախազի, ՄԻՊ ղեկավարի տարեկան հաշվետվությունները։ Ի դեպ, նոր իշխանությունների օրակարգում է նաև ՀՀ գլխավոր դատախազի փոփոխության հարցը։

Օրենքը նախատեսում է, որ գլխավոր դատախազին հրաժարականի պահանջ կարող է ներկայացնել ցանկացած պատգամավոր՝ օրենքի նախագիծ դնելով շրջանառության մեջ՝ դատախազի թույլ տված օրենքի կամ էթիկայի խախտման հիմքերով։ Մեր տեղեկություններով, գործող դատախազի նկատմամբ «պրետենզիաները» վերաբերելու են Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին բերման ենթարկելու, դատախազի կողմից նրանց ԱԺ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր ներկայացնելու, ապաև՝ այդ միջնորդագիրը հետ վերցնելու խնդրին։ Ինչպես նաև թարմացվում է Հացի բերողի թեման։ Սակայն նոր դատախազի ընտրության հարցում մի լուրջ նրբություն կա՝ նրան առաջադրում է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը, ուր այս պահին ՀՀԿ-ականները մեծամասնություն ունեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում