Թուրքիայում գյուլենականության մեջ մեղադրվող զինվորականների նոր ձերբակալություններ են տեղի ունենալու
15/05/2018 14:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի դատախազությունը իրավապահ մարմիններին լիազորել է ձերբակալել 72 գործող և նախկին զինվորականների:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի ոստիկանությունն արդեն հայտնաբերել և ձերբակալել է կասկածյալներից 46-ին:
72 զինվորականներից 25-ը թուրքական ցամաքային զորքերի գործող գնդապետներ են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում