Times.am | Մեր կառավարությունը ոչ մի վայրկյան չպետք է մոռանա` ում շնորհիվ և ում մանդատով է հայտնվել այստեղ. Փաշինյան
AM | RU
USD
EUR
RUB

Մեր կառավարությունը ոչ մի վայրկյան չպետք է մոռանա` ում շնորհիվ և ում մանդատով է հայտնվել այստեղ. Փաշինյան

 
 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտադրում է հանրությանը արդյունավետ որոշումների կայացման գործընթացում մասնակից դարձնելու անհրաժեշտությունը: Այս մասին նա հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարությունում նորանշանակ ղեկավարին ներկայացնելիս: «Մենք ունենք գործատու, ում համար պետք է շատ հստակ լինեն մեր գործողությունների պատճառահետևանքային կապերը ու մեր որոշումները պետք է դարձնենք մարդկանց համար հասկանալի, որից հետո միայն կյանքի կոչենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մարդկանց կողմից իրենց ձայնը լսելի դարձնելու մշակույթ պետք է ձևավորել:

Վարչապետի խոսքով՝ ոլորտում առկա առաջնահերթություններից է՝ Հայաստանում բուժսպասարկման և բժշկական օգնության կարիք ունեցող որևէ մարդ չպետք է մնա «հիվանդանոցների դռներին»: «Պետպատվերի համակարգն իրեն սպառել է, ակնհայտ է, որ մենք պետք է քայլ անենք ու այլ համակարգ փորձենք ներդնել, որ կարողանանք լուծել այդ խնդիրը»,-ասաց պաշտոնյան։ Նա հույս հայտնեց, որ առկա խնդիրները հնարավոր կլինի լուծել հնարավորինս կարճ ժամկետում, չկորցնելով թանկարժեք ժամանակը, բայց արդյունավետորեն: Միևնույն ժամանակ նա խորհուրդ տվեց չանել շտապողական քայլեր, որոնք ավելի մեծ խնդիրների կարող են հանգեցնել:

Նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, նշեց, որ արդեն երեք օր է՝ անցել է աշխատանքի, ծանոթացել ծրագրերին, հանդես եկել որոշակի նախաձեռնություններով: «Քննարկումներ ենք սկսել պետպատվերից ավելի համապարփակ առողջապահական ծածկույթ ապահովելու հարցի առնչությամբ: Անկախ նրանից՝ պացիենտը իր գրպանում ունի գումար, թե ոչ, նա չպետք է զրկվի բժշկական ծառայությունից: Բոլոր լավ ծրագրերը ավելի կզարգանան, որոնք շտկման կարիք ունեն, կշտկվեն»,-վստահեցրեց նորանշանակ նախարարը:

Լրահոս
Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին Հանրահավաքը Հանրապետության Հրապարակում. ուղիղ ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան ՀՀԿ-ում Քոչարյանի հետ համագործակցության տրամադրությունները «դրական են». Շարմազանով «Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը». Դավիթ Բաբայան Եղանակը ցրտելու է Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Հայ բարերարները շարունակում են աջակցել Արցախի զարգացմանը Կասպից «սահմանադրություն». ի՞նչն է մտահոգում Հայաստանին 100 օրում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը. վարչապետ Անահիտ Ֆարմանյանի մեղադրանքը և նրան կալանավորելու որոշումը իրավական հիմքեր չունեն. Փաստաբանների հայտարարությունը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ Պատրաստվում ենք ապահովել ՀՀ-ի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը. Զոհրաբ Մնացականյան Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ Ռումբի մասին ահազանգ՝ Կառավարության շենքերից մեկում. ուղիղ Լիոնել Մեսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքական Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan