«Ժողովուրդ». Չի բացառվում, որ Պավել Սաֆարյանը վերադառնա իր հին պաշտոնին
16/05/2018 09:32
Նմանատիպ
«Չի բացառվում, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը կրկին վերադառնա իր հին պաշտոնին՝ դառնալով ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար:
Ի վերջո, Սաֆարյանը համարվում է եզակի պրոֆեսիոնալ կադրերից մեկը, ում «ձեռքի տակով» են անցել նորանկախ Հայաստանի վերջին 20 տարիների պետական բյուջեները:
Սակայն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր կառավարությունը ձևավորելիս Սաֆարյանին աշխատանքից ազատեց:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ կտեսնենք արդյոք ֆինանսների առաջին փոխնախարարի պաշտոնում, Պ. Սաֆարյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով. «Այս ընթացքում նման քննարկում տեղի չի ունեցել»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում