«Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան 26-ի դիմաց. նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ

«Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան 26-ի դիմաց. նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Թերթ.am: Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիան են իրականացնում «Նաիրիտ» գործարանի ներկա և նախկին աշխատակիցները: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ բարձրացնեն «Նաիրիտի» վերագործարկման և ներկա աշխատակիցների 4 ամսվա աշխատավարձի պարտքի հարցը:

Ակցիային ներկա 116 անվտանգության աշխատակիցները նշում են, որ նախորդ տարի իրենց հետ ԱԻՆ-ը պայմանագիր է կնքել, հետո պայմանագիրը լուծարել՝ խոստանալով, որ կրկին պայմանագրերը կվերակնքվեն, բայց դրանք մինչ օրս չեն վերակնքվել: Անվտանգության աշխատակիցները շարունակել են աշխատել, որովհետև հրդեհավտանգ նյութերը կարող էին ցանկացած պահի հրդեհի բռնկման պատճառ դառնալ, ինչպես եղավ նախորդ տարի:

Նաիրիտցիները նաև հիշեցրին, որ երեկ հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ով պատրաստակամություն է հայտնել վերագործարկման հարցում աջակցել իրենց, նույնիսկ ասել է, որ կփորձի ներդրողներ գտնել:

Արմեն Սարգսյանը որոշ փաստաթղթեր է ուզել նաիրիտցիներից գործն ուսումնասիրելու համար:

Այս պահին «Նաիրիտ» գործարանի 3 ներկայացուցիչ վարչապետի աշխատակազմի կողմից հրավիրվել է Բաղրամյան 26, բայց հայտնի չէ, թե հանդիպումն ում հետ է տեղի ունենում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում