Ալեքսիս Ցիպրասը պատրաստակամություն է հայտնել առաջ մղել բազմոլորտ համագործակցությունը Հայաստանի հետ

Ալեքսիս Ցիպրասը պատրաստակամություն է հայտնել առաջ մղել բազմոլորտ համագործակցությունը Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն իր պարտականությունների իրականացման գործում: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

«Հունաստանն ու Հայաստանն ունեն ամուր պատմական, կրոնական և մշակութային կապեր, և մեր երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ բարեկամության, վստահության և հարգանքի վրա: Դարերի ընթացքում դժվարին պահերին այս կապերը ամրացել և սերտացել են, ինչը դարձել է մեր ժողովուրդները միավորող անսասան հենք:

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկկողմ ռազմավարական հարաբերություններն առավել կընդլայնվեն և կխորանան, և ես հայտնում եմ մեր պատրաստակամությունը առաջ մղելու մեր բազմոլորտ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական, առևտրային, մշակութային և կրթական ոլորտներում»,-ասված է Հունաստանի վարչապետի շնորհավորական ուղերձում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում