Ֆիրդուս Զաքարյանը կազատվի Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Ֆիրդուս Զաքարյանը կազատվի Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ կառավարությունը կքննարկի Ֆիրդուս Զաքարյանին Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու հարցը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 17-ի նիստի օրակարգում:

Այն կներկայացնի Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը: Զաքարյանը նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականի հոկտեմբերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում