AM | RU
USD
EUR
RUB

Բնականաբար, կարող էին լինել նաև զոհեր. Վարուժան Ավետիսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

 
 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսգիշերին իր հերթական ուղիղ եթերում անդրադարձել էր Հայաստանում քաղբանտարկյալների առկայության խնդրին և հատկապես «Սասնա ծռերի» գործին։

Վարչապետը նշել էր, որ պետք է լինի վերջնական դատական ակտ, որի հետքերով հնարավոր կլիներ կիրառել «օրինական, իրավական գործիքներ»՝ համաներում, ներման շնորհում, պայմանական վաղաժամկետ ազատ արձակում։

«Շատերը կարծում են, թե պետք է գնանք բանտերի դռները բացենք և մեր քաղբանտարկյալներին ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք։ Դա ճիշտ ու օրինական ճանապարհ չէ։ Մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքների միջոցով։ Այդ հարցով ես զբաղվում եմ ու կասկած չունեմ, որ առաջիկայում որևէ գործիքի կիրառմամբ քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի չի ակնկալում, որ ես մտնեմ բանտեր, դռները բացեմ ու ասեմ՝ տղերք, դուրս եկեք», - մասնավորապես ասել էր Փաշինյանը։

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» գործին, Փաշինյանն ասել էր, որ դրա հանգուցալուծումը կարևոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտի հաստատման համար։ Այդ գործի հանգուցալուծման եղանակների ընտրության համար Փաշինյանը կարևորել էր տարբեր ձևաչափերով հանրային քննարկումները։

«Ինձ համար սա շատ սկզբունքային ու կարևոր հարց է՝ դեպքերի ժամանակ սպանված ոստիկանների հարազատներին անպայման հրավիրենք, զրուցենք, նրանց հետ նույնպես քննարկում ունենանք, նրանց տեսակետները լսենք, հասկանանք՝ գործում ինչ կա, ինչն է հիմնավոր ապացույց, ինչն է սարքած կամ ինչը սարքած չէ։ Այսինքն՝ այս ամբողջ ինֆորմացիան պետք է ի մի բերենք, հասկանանք՝ ոնց, ինչ մեթոդներով ու ծավալներով ենք լուծում թնջուկը», - հայտարարել էր Փաշինյանը՝ ընդգծելով, որ խնդիրը պետք է լուծվի անպայման։

Փաշինյանը նաև ասել էր, որ վարչապետի աշխատասենյակ մտնելու առաջին միտքը եղել է քաղբանտարկյալների խնդիրը լուծելը, միաժամանակ նկատել, որ դրա համար ժամանակ է պետք։

««Սասնա ծռերի» խնդիրը պետք է լուծվի, ուղղակի մենք պետք է հասկանանք խնդրի շրջանակը, ծավալները և մեթոդները։ Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն», - նշել էր Փաշինյանը։

Այսօր արդեն Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ անդրադառնալով, մասնավորապես, անձանց սպանության մասին վարչապետի շեշտադրումներին։

Ավետիսյանը նախ իր ելույթում ներկայացրեց ապստամբության մասին իր տեսությունը, նշեց, որ ապստամբությունը ինքնապաշտպանության իրավունքի բաղկացուցիչ մասերից է։

«Խեղկատակության աստիճանի հասնող կեղծ մարդասիրությունից, կեղծ համերաշխության լոզունգներով ներկայացվող բոլոր այն տեսակետները, թե գիտեք ինչ, այնուամենայնիվ, զոհեր կան, այնուամենայնիվ, մարդիկ են մահացել, պետք է ոմանց մասով դա նկատի ունենանք այդ հանգամանքը, և այլն, և այլն, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այդ բոլոր արտահայտությունները, այդ բոլոր կարծիքները ակնհայտորեն հակասում են ինքնապաշտպանության իրավունքին, ապստամբության իրավունքին, այսինքն՝ բնական և արարչատուր իրավունքին, սրանք միջոցներ, մեթոդներ, ձևեր են ժողովրդի ընդվզման, հեղափոխության շարունակությունը կասեցնելու և համապատասխան ուղղությամբ տանելու ու արդեն քաղաքական շահաբաժիններ վաստակելու նպատակով։ Եթե կան մոլորյալներ, հասկանալի է, հարգելի է, բայց դա էլ պետք է չլինի, որովհետև այն ազգը, որը մերժում է ապստամբության իրավունքը և ուրանում է ապստամբերին, դատապարտված է ցեղասպանության, պետականազրկման, հայրենազրկման։

Մեր ժողովուրդը հասկանում է սա ու թույլ չի տալու, որ ռեժիմի մնացորդները և ինչ-ինչ պատճառներով ռեժիմի մնացորդների հետ առևտուր անելու միջոցով հեղափոխությունը զրոյացնելու նկատառում ունեցողները կարողանան պահել վիճակ և մեր երկիրը թաղված թողնել այս թրքաբոլշևիկյան գաղութատիրական համակարգի մեջ և խլել մեր ժողովրդից վերջապես ազատագրվելու շանսը։ Դա տեղի չի ունենալու», - հայտարարեց Վարուժան Ավետիսյանը։

Նա անդրադարձավ նաև օրինական ճանապարհներով հարցը լուծելու, ինչպես նաև համերաշխության մասին Փաշինյանի հայտարարություններին, ասաց, թե հնարավոր չէ գնալ ապստամբության ու դրա ընթացքում մարդկային կյանքեր չխլվեն։

Բայց նաև հավելեց. «Չմոռանանք, որ ռեժիմին ծառայող ոստիկանությունը այդ ռեժիմի զինված պահակն է և եթե անհրաժեշտ է ջարդել ռեժիմի դիմադրությունը, ապա, ցավոք սրտի, պետք է չեզոքացվի զինված պահակի դիմադրությունը և, բնականաբար, այդ ժամանակ կարող էին լինել նաև զոհեր, ինչպես «Սասնա ծռերի», այնպես էլ՝ ոստիկանների շրջանում։ Այդ ամենի մեղավորը հանցավոր համագործակցությունն է, և նրանք պետք է պատասխան տան այդ զոհերի համար։ Զոհերով հանդերձ, այդ գործողությունները տեղավորվում են ապստամբության իրավունքի, ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում»։

Ավետիսյանի խոսքով՝ իրավունքի ու Սահմանադրության հաշվին համերաշխություն հաստատելու, ձևական օրենք պահպանելու ցանկությունը վտանգավոր է։ Նա նաև հայտարարեց, որ այս պահին «կարևոր խնդիրը ապստամբերին ազատելն է, որ հեղափոխության պրոցեսը շարունակական լինի»։

Լրահոս
Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու 12 ռուսական ընկերությունների նկատմամբ Վարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանում ձերբակալված թուրք Քեվին (Քեմալ) Օքսուզի մեղադրանքը Ադրբեջանում կազմակերպված ձևով իրականացվում է հայատյացության քաղաքականություն Արա Սաղաթելյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը ՌԴ-ից ՀՀ ներկրվող գազի սակագնի նվազեցման հարց երկու կողմերը դեռ չեն քննարկում Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Գեղամ Ղարիբջանյանին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին Առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունից Ուկրաինայում ադրբեջանցիներից կազմված զինված հանցախումբ է վնասազերծվել Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը ԵՄ ներկայացուցիչներն ակնկալում են իրենց կողմից Հայաստանում ներդրումների աճ և արտադրությունների հիմնում Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Էդուարդ Շարմազանով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իդլիբի հարցով ՌԴ-ի և Թուրքիայի համաձայնագիրը Սվիտալսկին Հայաստանի կառավարության առաջնահերթությունները բավարար է համարում ԵՄ-ի հետ առևտրի և ներդրումների զարգացման համար Իրանում Ահվազի ահաբեկչության գործով 22 մարդ է ձերբակալվել Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր Մերկելը ներկա չի լինի Էրդողանի այցի կապակցությամբ նախատեսված պաշտոնական ընդունելությանը Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն «Ժամանակ». Ինչպես է ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան պայքարելու կոռուպցիայի դեմ «Իրատես». Հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից «Փաստ». Քաղաքական կուսակցությունները փորձում են պայծառ գործով կանգնել ժողովրդի կողքին «Հրապարակ». ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման գործով ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալ կընտրվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 25 ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բանակցությունների Աշխատանքային այցով Հայաստանում էր Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունը Էդուարդ Շարմազանովը Բելառուսի խորհրդարանում բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից Ռուսաստանը Սիրիային C-300-ներ է վաճառելու Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում ԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է բաղկացած լինի քսան մշտական անդամներից. Էրդողան Ժամանակավորապես դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին Ադրբեջանում ցեխի հրաբուխ է ժայթքել «Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan