Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր

Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջան է այցելել Բելառուսի ռազմաարդյունաբերական պետական հանձնաժողովի նախագահ Օլեգ Դվիգալևի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Բելառուսական պատվիրակությունը մայիսի 16-ին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Հանդիպմանը քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համատեղ գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում