ՀՀ նախագահն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահին

ՀՀ նախագահն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահին

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 16-ին ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից և ունի զարգացման մեծ ներուժ:

Իվոն Չունը իր հերթին նշել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություննրի համաշխարհային ալյանսը շահագրգռված է Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում