Արցախի Նախագահը կարևորել է HALO Trust-ի գործունեությունը երկրում

Արցախի Նախագահը կարևորել է HALO Trust-ի գործունեությունը երկրում

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ընդունել է HALO Trust կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյմս Կովանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ HALO Trust կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը՝ այն կարեւոր համարելով մեր ժողովրդի համար:

Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում