AM | RU
USD
EUR
RUB

Նաիրիտցիները կսպասեն վարչապետի արձագանքին, մինչ այդ՝ վաղը կհավաքվեն կառավարության շենքի դիմաց

 
 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Times.am: «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները հանդիպել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ և ներկայացրել իրենց հուզող հարցերը: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը, ով ևս երկու աշխատակիցների հետ ներկա էր եղել հանդիպմանը, իրենք ներկայացրել են 116 անձի խնդիրը, որոնց աշխատանքային պայմանագիրը Արտակարգ իրավիճակների նախարարության հետ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին լրացել է և նրանք մնացել են «օդի մեջ»: «Արդեն 5-րդ ամիսն է, որ այդ մարդկանց ստատուսի հարցը որոշված չէ: Մենք ասացինք, որ հարցը պետք է լուծվի, աշխատավարձի վճարման մեթոդները գտնվի: Խնդրել ենք, որ այդ մարդկանց չթողնեն սնանկության կառավարիչի վրա, որովհետև դա ավտոմատ կնշանակի, որ սնանկության կառավարիչի ֆինանսական բեռը բարձրանալու է, և այն սարքերը, նյութերը, որ հույս ունենք Նաիրիտի վերագործարկման ժամանակ օգտագործել, կառավարիչը ստիպված կլինի վաճառելու, օտարելու՝ պատճառաբանելով աշխատողների աշխատավարձը»,-ասաց Հրաչ Թադևոսյանը:

Նաիրիտցու խոսքով՝ այդ խնդրից խուսափելու համար իրենք առաջարկել են պարտավորությունները թողնել ԱԻՆ-ի վրա, քանի որ գումարը մեծ չէ՝ ամսական 8 միլիոն դրամ: Նրանք վերահաստատել են, որ ակնկալում են «Նաիրիտի» վերագործարկումը: «Մեզ հարցրեցին, թե մյուս խումբը, որ հանդիպել է ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանին, մեզանից առանձի՞ն է գործում, թե՞ ոչ: Ես հստակ նշել եմ, որ առանձին չենք, նույն գործարանի ներկայացուցիչներն ենք: Մենք դե ֆատկո գործարանի աշխատող ենք, իսկ նրանք արդեն 3 տարի ազատված են, բայց բոլորս միասին պայքարել ենք այս ամբողջ ընթացքում»,-հավելեց Հրաչ Թադևոսյանը:

Վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ խնդրի մասին կզեկուցեն Նիկոլ Փաշինյանին: Հրաչ Թադևոսյանը ավելացրեց, որ կսպասեն նրա արձագանքին, իսկ մինչ այդ կվերսկսեն իրենց բողոքի ակցիաները կառավարության շենքի դիմաց ամեն նիստի օր:

Լրահոս
Փակվելու վտանգի առջև կանգնած դպրոցներին կփոխարինեն կրթամշակութային կենտրոնները, որտեղ կհաճախեն նաև մեծահասակներ ՄԻՊ աշխատակազմը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհությունների հարցով ԵԱՀԿ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումներին Բելառուսի կողմից «Պոլոնեզներ»-ի վաճառքն Ադրբեջանին անընդունելի է. Նիկոլ Փաշինյան Ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը և պահեստապետը Եղվարդում կասեցվել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը Թբիլիսիում Հաջիևին խորհուրդ է տվել կաշառքի վրա միլիոններ վատնելու փոխարեն իրապես ժողովրդավարական երկիր կառուցել Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նախատեսվում է հուլիսի 26- ին. ՀՔԾ պետ ՀՅԴ-ն զորակցություն է հայտնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն Մի կաթիլ մեղր չդառնա հարցը. Արմեն Աշոտյան Գեորգի Ավետիսյանը խոստանում է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել փոքր ու միջին բիզնեսին Կիևյան կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը. Գուտերեշ ԿԳՆ-ն փորձելու է հասնել նրան, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթով և ընդունեն միայն իրենց տարածքի աշակերտներին Թեղուտում ազգային պարկը հսկող կամավորները ծեծի են ենթարկվել Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Կառավարությունը երկու մարզիկի տրամադրեց զորակոչից տարկետում Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, պետք է ունենա նոր նախարար, ես կողմ եմ 12-ամյա կրթությանը ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ԱԱԾ պետը խոստանում է նոր աղմկոտ բացահայտումներ ապօրինի հարստացման դեպքերով Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք մաքուր, հրեշտակի թեւերով անձանց, չի լինում նման բան. Դավիթ Անանյան Ինչո՞ւ են դիրքեր գնացող զինվորները փող հավաքում. մեկնաբանում է Արցախի նախագահի խորհրդականը Ա. Հովհաննիսյանը Դ. Իոաննիսյանին մտավոր հետամնաց է անվանել. Հովհաննիսյանն արձագանքել է Կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների Բնակչության շրջանում կիրականացվեն անվտանգ և արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ. Արսեն Թորոսյան 2017-ի ընթացքում պետական մարմիններում հայտնաբերվել են գրեթե 5 մլրդ դրամի խախտումներ Չեմ թաքցնի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ցանկություն ունեմ. ԱԱԾ տնօրեն Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ, բայց կհրավիրվի. Արթուր Վանեցյան Վարչապետը հանձնարարեց պարզել չիրագործված վարկային ծրագրերի թիվը, որոնց ուղղությամբ Հայաստանը շարունակում է վճարումներ կատարել Նիկոլ Փաշինյանը Փանիկի միջադեպը համարում է սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների Արայիկ Հարությունյանը կոչ է անում ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ կոնկրետ բանկերում հաշիվներ բացելու ուղղորդումներից Հայաստանը վճռական է ի կատար ածելու հնարավորինս հավակնոտ բարեփոխումներ Կառավարության նիստը` ուղիղ. օրակարգում ընդգրկված է 22 հարց ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու. Արայիկ Հարությունյան Այնպես չէ, որ գումար չկա, ճանապարհը կանգնած է. նախարարը՝ «Հյուսիս-հարավի» ֆինանսավորում չունեցող հատվածների մասին Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan