Նա, ով սիրում է քաղաքականություն և կալբաստ, լավ կլինի չիմանա, թե ինչպես են սարքվում քաղաքականությունը և կալբաստը. Լևոն Բարսեղյան

Նա, ով սիրում է քաղաքականություն և կալբաստ, լավ կլինի չիմանա, թե ինչպես են սարքվում քաղաքականությունը և կալբաստը. Լևոն Բարսեղյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Հայաստանը երբեք այլևս կոնցլագեր չի լինելու, Գյումրու ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Գալա» խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը։

««Նա, ով սիրում է քաղաքականություն և կալբաստ, լավ կլինի չիմանա, թե ինչպես են սարքվում քաղաքականությունը և կալբաստը». Օտտո ֆոն Բիսմարկի այս խոսքերը մնում են արդիական։ Ժողովուրդ, մեր քաղաքն ուրիշ պրոբլեմ չուներ, հա՞», – ասաց Բարսեղյանը։

Ապա դիմելով Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնած ավագանու անդամներին՝ հարցրեց. «Հարգելի ավագանու 13 անդամ, իսկապես պարապ էիք մնացել 50% աղքատության, 3000 անօթևան ընտանիքների, արտագաղթի այլանդակ տեմպի մեջ գտնվող մեր քաղաքում։ 40-50 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողների դարդերը թողած որոշել եք բեմադրել էս կրկեսը»։

Դիմելով Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնած Տիգրան Հովհաննիսյանին՝ Լևոն Բարսեղյանն ասաց. «Բժշկի անհետաձգելի օգնության կարիք ունեք, պարոն Հովհաննիսյան։ Դուք օրակարգ եք մտցրել Բալասանյանին անվստահություն և Ձեր քաղաքապետ դառնալու մասին հարց, ու հիմա ասում եք, որ Դուք ուզում եք Բալասանյանը մնա իր պաշտոնին։ Ի՞նչն է Ձեզ խանգարում հարցը օրակարգից հանել»։

Գյումրիի քաղաքապետարանում շարունակվում է օրենքի ուժով գումարված արտահերթ նիստը։

Ավագանու «Բալասանյան» խմբակցության 13 անդամ անվստահություն են հայտնել քաղաքապետ Սամվել Բալասանյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում