Կառավարությունը կքննարկի եկամտահարկի նվազեցման հարցը

Կառավարությունը կքննարկի եկամտահարկի նվազեցման հարցը

 ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նորանշանակ կառավարությունը քննարկում է եկամտահարկի դրույքաչափը նվազեցնելու հնարավորությունը: Այդ մասին գործադիրի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հայտարարությանը:

Վերջինս նշել էր, որ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում պետական եկամուտների հավաքագրումները պետբյուջեով նախատեսվածից ավելի է եղել 14 մլրդ դրամով, ինչը հնարավորություն կտա դիտարկել եկամտահարկի մասով որոշակի փոփոխություններ անելու հարցը:

«Երեկ Կենտրոնական բանկի նախագահի հետ այդ թեմայով խոսակցություն է եղել, և կառավարության բոլոր անդամների հետ այդ հարցով մենք քննարկում կունենանք»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Այս հարցը դիտարկում էր նաև ՀՀ նախորդ կառավարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում