ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալների բացակայության պատճառով

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալների բացակայության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասով քննվում են Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի գործերը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ նիստը հետաձգվում է ամբաստանյալների բացակայության պատճառով:

«Դատարանը որոշեց Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի կարգով գործի քննությունը հետաձգել ամբաստանյալների բացակայության պատճառով: Ինձ տեղեկացրել են, որ ուղեկցող գումարտակը գտնվում է շրջափակման մեջ և հնարավորություն չունի որևէ ամբաստանյալի ներկայացնել դատարան»,- ասաց Գաբրիելյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 24-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում