Արա Բաբլոյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ

Արա Բաբլոյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացմանը վերաբերող հարցեր: Ընդգծելով համատեղ նիստի կարեւորությունը՝ Արա Բաբլոյանն առաջարկել է հետաձգել Մուրմանսկում հունիսի 5-ից 8-ը նախատեսված նիստի անցկացման ժամկետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանը քննարկելու է ՀՀ նոր կառավարության ծրագիրը, իսկ մինչ այդ սպասվում են քննարկումներ նաեւ ՀՀ ԱԺ խմբակցություններում ու մշտական հանձնաժողովներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում