ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրում հաշվի են առնված Հայաստանի բոլոր շահերը. Փաշինյան

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրում հաշվի են առնված Հայաստանի բոլոր շահերը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրում հաշվի են առնված Հայաստանի շահերը: ՀՀ վարչապետն այս մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Համաձայնագիրը շատ կարևոր է մեզ համար, և այնտեղ հաշվի են առնված Հայաստանի Հանրապետության բոլոր շահերը»,– ասաց Փաշինյանը:

Հարցին` հնարավոր համարո՞ւմ է, որ Ռուսաստանը խոչընդոտ հանդիսանա այդ համաձայնագրի իրականացմանը, Փաշինյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը նույնպես այդ համաձայնագրի կողմ է` որպես Եվրասիական տնտեսական միության անդամ: Նա բացառեց, որ Ռուսաստանը կարող է որևէ կերպ խոչընդոտ հանդիսանալ:

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 17-ին Աստանայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում