AM | RU
USD
EUR
RUB

ԿԳՆ-ն դպրոցներում դրամահավաքների վերաբերյալ ցանկացած ահազանգ կփոխանցի ոստիկանություն

 
 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ ցանկացած ահազանգ փոխանցելու է իրավապահ մարմիններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԿԳ նախարարը։ «Ես բազմաթիվ տեղեկություններ ունեմ, որ այն գումարները, որոնք հավաքվել են, ետ են վերադարձվել, բայց կան նաև դպրոցներ ու ահազանգեր, որ այդ գումարները հավաքվում են: Ես ամենայն պատասխանատվությամբ ասել եմ ու ասում եմ, որ յուրաքանչյուր դեպքով տվյալները հանձնելու եմ իրավապահ մարմիններին: Երեկ պարոն Օսիպյանի հետ էլ եմ խոսել այդ հարցով: Հորդորում եմ ուսուցիչներին, տնօրեններին, որոնք նման գործունեությամբ են զբաղվում, վերջ տան, Հայաստանում իրավիճակ է փոխվել, դրամահավաքները խստիվ պատժվելու են»,-ասաց նախարար Հարությունյանը:

Ինչ վերաբերում է բուհերի կառավարման խորհուրդներում կուսակցական անձանց առկայությանը, ապա Արայիկ Հարությունյանը նկատեց, որ այժմ քննարկվող «Բարձրագույն կրթության մասին» օրենքի ընդունումից հետո այդ հարցը կլուծվի: «Մենք ուզում ենք օրենքն օր առաջ ընդունվի, որ խնդիրը դուրս գա օրակարգից»,-ավելացրեց նախարարը: Նրա խոսքով՝ որևէ պաշտոնյա, քաղաքական գործիչ չպետք է տեղ ունենա բուհերի խորհուրդներում, որպեսզի բուհերն առավելագույնս լինեն ինքնավար, և ակադեմիական ազատությունները դրանից չտուժեն:

Անդրադառնալով ռեկտորների փոփոխության հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ նման գործընթանցներ կան, իրենք առանձին-առանձին ուսումնասիրում են բոլոր բուհերի հետ կապված խնդիրները: Նախարարը, սակայն, չցանկացավ որևէ բուհի հետ կապված կարծիք հայտնել՝ նշելով, որ այն համալիր խնդիր է, որը կլուծվի օրենսդրական փոփոխություններով:

 

Լրահոս
Ռուս փորձագետը Հայաստանում տեխնոկրատների ազդեցության աճ է կանխատեսում Պորոշենկոն օրենք է ստորագրել՝ Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի չեղարկման մասին Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է Մոլդովայի նախագահի պաշտոնից Սկսվել է Մակրոնի և արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀԿ-ն հաջողություն է մաղթում խորհրդարան անցած ուժերին և հայտարարում ժողովրդի խնդիրների լուծմանը հանձնառու լինելու մասին Հայ-ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում կմասնակցի ռազմագիտական համաժողովի Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Խորհրդարան անցած քաղաքական ուժերի ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուները՝ ըստ ընտրատարածքների Քվեների առքուվաճառք տեղի չի ունեցել, ընտրություններն անցել են ազատ պայմաններում. Միջազգային դիտորդներ Մահացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը Փորձ է արվում խոչընդոտել ՄԻԵԴ հնարավորինս շուտ դիմելը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ Նոր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. ՀՀ նախագահ ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է Մի քանի բառով «ընտրությունների» մասին և ոչ միայն։ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով «Իմ քայլը» ստացել է ձայների 70,43 տոկոսը Նախնական տվյալներ՝ 134 ընտրատեղամասից Հայտնի են 34 տեղամասերի քվեարկության արդյունքները. ուղիղ Արդյունքներ՝ 29 ընտրատեղամասից. առջևում «Իմ քայլն» է, 2-րդը՝ ԲՀԿ-ն Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 20:00-ի դրությամբ ստացել է 38 հաղորդում Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքներով առջևում «Իմ քայլը» դաշինքն է, 2-րդը՝ ԼՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները Հայաստանում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54 տոկոսը էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 9-ին` ժամը 20:00-ից հետո ԱԺ ընտրությունների քվեարկության օրը գրանցված իրավախախտումները կրկնակի նվազել են Գեղարքունիքի մարզում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,8 տոկոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսը քվեարկեց երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար ՀՀ երրորդ նախագահը կատարեց իր քաղաքացիական պարտքը Ոստիկանությունն ամփոփ տվյալներ է ներկայացրել քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել թիվ 6/29 ընտրատեղամասում ընտրական ցուցակներում անճշտության վերաբերյալ Հայաստանը նոր խորհրդարան է ընտրում. մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը NASA-ին առաջին անգամ հաջողվել է Մարսի վրա քամու աղմուկ ձայնագրել ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի դիտորդները նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումներ չեն նկատել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan