AM | RU
USD
EUR
RUB

Իրանագետը ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագրում տեսնում է նաև Հայաստանի շահը

 

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը և հարաբերությունների սերտացումը Հայաստանի շահերից է բխում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը ձգտում է բավական սերտ հարաբերություններ ունենալ ԵԱՏՄ-ի հետ` Իրան-ԵԱՏՄ ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը շատ կարևոր է: Բացի այդ, հաշվի առնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների կիրառումը, կարծում եմ, լրացուցիչ հնարավորություն է Իրանի համար`ստեղծել տնտեսական գործակցության նոր դաշտ Եվրասիական տնտեսական երկրների շրջանակում»,- ընդգծեց իրանագետը:

Նրա խոսքով՝ Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների սերտացումը բխում է նաև Հայաստանի շահերից` առաջին հերթին, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և երկրորդ` այդ միության շրջանակում միակ երկիրն է, որն Իրանի հետ ցամաքային սահման ունի:

«Այդ ցամաքային սահմանը չափազանց կարևոր է: Իրանի Իսլամական Հանրապետությունում «Արազ» ազատ տնտեսական գոտին արդեն բավականին երկար ժամանակ է, որ գործում է, և մեր կողմում ստեղծված «Մեղրու» ազատ տնտեսական գոտին կարիք կա հնարավորինս արագ շահագործման հանձնել: Այդ հանգամանքը կօգնի, որպեսզի կարողանանք օգտագործել այն ամբողջ ներուժը, որն առկա է տվյալ ոլորտում թե՛ երկկողմ Հայաստան-Իրան և թե՛ ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների մակարդակով»,- ընդգծեց Ոսկանյանը:

Անդրադառնալով Իրանի դեմ գործարկվող պատժամիջոցներին և այդ երկրի շուկայի հանդեպ ԵԱՏՄ հետաքրքրությանը` նա նշեց ԵԱՏՄ-ի շուկայի հսկայական ծավալների փաստը և 80-միլիոնանոց իրանական շուկան:

«Իրանական այդ մեծ շուկան չափազանց հետաքրքիր է ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրների համար: Այս իմաստով այդ շուկան առանձնահատուկ հետաքրքրություն ունի Հայաստանի համար և աշխարհագրական դիրքն էլ նպաստում է, որպեսզի համապատասխան աշխատանքի դեպքում, կարողանանք հանդիսանալ լրջագույն կապող օղակ Իրանի և ԵԱՏՄ երկրների հետ: Այս դաշտում, կարծես թե, զգալի տարաձայնություններ չկան: Անշուշտ, Իրանը կփորձի շարունակել սեփական շուկայի հանդեպ հովանավորչության քաղաքականությունը, բայց համաձայնագրի կնքումով, ըստ էության, այդ շուկայի բավական նկատելի մասը, կարծես թե, բացվում է»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ոչ աշխատանքային օրերը կրճատելու խնդրին Որևէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ. Դավիթ Տոնոյան Այն, որ որևէ նախագիծը ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ պետք է մերժվի. Նիկոլ Փաշինյան Արամ Սիմոնյանը հաղթեց. Էթիկայի հանձնաժողովը խախտում է արձանագրել Դավիթ Սանասարյանի վարքագծում Օդի ջերմաստիճանը կնվազի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ասուլիսը. ՈւՂԻՂ Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել պատժամիջոցների պայմաններում զարգացնել տնտեսությունը Բերդում ԿԳՆ երկու ՊՈԱԿ-ները կմիաձուլվեն Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Եթե կարող էինք՝ ինչի՞ չենք արել, մեկը թող բացատրի՝ ինչի՞ չենք արել. վարչապետը՝ Ավինյանին (Տեսանյութ) ԱԺ-ն մարտի 26-ին գումարվող հերթական նիստերից հետո կգումարի արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քրդական համայնքին Նավրոզի կապակցությամբ ԱՄՆ նախագահի թեկնածուն ընդգծել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը Մայր Աթոռը հերքում է ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «168 Ժամ». «Մենք ռիսկային գոտի ենք» «Ժամանակ». Ո՞վ է կաթողիկոսի թեկնածուն Կ.Պոլսի պատրիարքի ընտրություններում «Հրապարակ». Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին ցանկանում է տնօրեն կարգել «Ժողովուրդ». Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ՝ Մանվել Գրիգորյանի գործով «Ժամանակ». Ինչու է Տիգրան Ուրիխանյանը մտադիր զբաղվել կենդանիների պաշտպանությամբ «Փաստ». Սվիտալսկին պայթեցրեց հերթական փուչիկը «Հրապարակ». Դատախազի հանդիպումը պատգամավորների հետ հետաձգվում է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 21 Արցախյան խնդրի լուծումը բանակցությունների սեղանին չէ ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով Իսրայելի վարչապետը Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ Իրաքում 6 ահաբեկիչ է ձերբակալվել. նրանք երկրի հյուսիսում հարձակում էին նախապատրաստում Իրանի ԶՈՒ-ն հերքել է Թուրքիայի հետ քրդերի դեմ գործողություն իրականացնելու մասին Անկարայի հայտարարությունը Փետրվարին հառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Կանադայի Հայոց թեմի առաջնորդը հանդիպել է ԱՄԷ դեսպանի հետ Օպերայի տարածքում սկսել են մշակել հողը. Կանաչապատումը մոտ է (տեսանյութ) Ճապոնիայում սկսվել է G20-ի գագաթնաժողովի մեկնարկի ժամանակի հետհաշվարկը Եվրահանձնաժողովը 1,49 մլրդ եվրոյով տուգանեց Google-ին Visa PaySticker-ի առավելությունները Ավստրալիայի վարչապետ. «Էրդողանի արածը հանդգնություն է, նա պետք է հետ վերցնի իր խոսքերը» Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Աստանան Նուրսուլթան անվանափոխելու նախաձեռնությանը Նազարբաևի ավագ դուստրն ընտրվել է Ղազախստանի խորհրդարանի սենատի խոսնակի պաշտոնում Հայկական ատոմակայանը շատ լավ հեռանկարներ ունի. Վլադիմիր Բրեդով (Տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 30-ին կայցելի Հայաստան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan