Կրպակատերերին կրակմարիչ տեղադրելու պարտադրանք չի ներկայացվելու. ՀՀ վարչապետ

Կրպակատերերին կրակմարիչ տեղադրելու պարտադրանք չի ներկայացվելու. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրպակատերերի առջև կրակմարիչ դնելու պարտադրանք չի լինելու: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լուրեր են տարածվել, թե կրպակատերերը պետք է կրակմարիչներ ձեռք բերեն ու տեղադրեն: Դժվար է ասել, թե այս լուրերն ինչ ծագում ունեն, բայց ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ առևտրային կենտրոններում հակահրդեհային մակարդակը պետք է բարձրացվի, բայց դա որևէ կապ չունի անհատ ձեռներեցների վրա որևէ լրացուցիչ բեռ դնելու հետ: Մենք որևէ կրակմարիչ դնելու պարտադրանք չենք դնում: Թե ինչ գործընթացներ կան, դրանք պետք է կապված լինեն սեփականատերերի հետ, ու այստեղ էլ պետք է առաջնորդվենք համագործակցելու, ոչ թե տուգանելու սկզբունքով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում