«Սասնա ծռերի» աջակիցները որոշեցին հնազանդվել Փաշինյանի կոչին և բացել Արշակունյաց պողոտան

«Սասնա ծռերի» աջակիցները որոշեցին հնազանդվել Փաշինյանի կոչին և բացել Արշակունյաց պողոտան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Արշակունյաց պողոտան փակած «Սասնա ծռերի» աջակիցները որոշել են լսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորն ու բացել պողոտան, նրանք այդ մասին հայտարարեցին քիչ առաջ:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենց, սակայն, պետք է հստակ ճանապարհային քարտեզ ներկայացնեն «Սասնա ծռերի» և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ.

«Մենք հնազանդվում ենք վարչապետի խնդրանքին` ազատում ենք փողոցը, բայց առաջարկում ենք չազատել դատարան բերող մուտքերը: Այն պետք է շարունակվի շրջափակված մնալ: «Սասնա ծռերի» տղաները մի փոքր էլ կհամբերեն, մինչև որ մենք կհանդիպենք վարչապետին, կստանանք բոլոր երաշխիքները, ընթացքը կհասականանք, թե որ ուղղությամբ է գնում, հասկանանք ճանապարհային քարտեզը», – ասաց ակցիայի մասնակիցը` հորդորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հանդիպել իրենց:

«Մենք խնդրում ենք այսօր հանդիպել և եթե կա որոշակի լուծում, այդ լուծումը մեզ առաջարկել, մենք էլ հանգիստ սրտով ամեն ինչ ավարտենք, գնանք և սպասենք ձեր լուծումներին», – ասաց ակցիայի մասնակիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում