Լեւոն Տեր-Պետրսյանը հանդիպել է ռուս դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ

Լեւոն Տեր-Պետրսյանը հանդիպել է ռուս դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրսյանը մայիսի 16-ին հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ վերջինիս խնդրանքով: Այս մասին տեղեկացրին Հայ ազգային կոնգրեսի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաեւ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր:

Վլադիմիր Կազմիրիովը 1992-1996 թվականներին զբաղեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում