Ստամբուլում բացվելու է «Հրանտ Դինքի հիշողության անկյունը»

Ստամբուլում բացվելու է «Հրանտ Դինքի հիշողության անկյունը»

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Ստամբուլում կբացվի պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի «Հիշողության անկյունը»:

Այս մասին հայտնում է «Ակօս» պարբերականը:

«Հրանտ Դինքի հիշողության անկյունը» բացվելու է նրա կողմից հիմնված «Ակօս» ստամբուլահայ պարբերականի նախկին խմբագրատան շենքում:

«Հիշողության անկյան» մուտքը բաց է լինելու բոլոր այցելուների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում