Երևանում Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած հատվածը միառժամանակ փակ կլինի

Երևանում Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած հատվածը միառժամանակ փակ կլինի

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած հատվածը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ նշվում է.

«Հարգելի համաքաղաքացիներ,

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 06:00-ից մինչև 20:00-ը, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածը:

Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում