Արմեն Աշոտյանը մեկնաբանում է ՀՀ առաջին նախագահի ակտիվացումը վերջին շրջանում

Արմեն Աշոտյանը մեկնաբանում է ՀՀ առաջին նախագահի ակտիվացումը վերջին շրջանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել է վերջին շրջանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացմանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, մտածելով, որ առաջիկայում կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինել, փորձում է իր կերպարով ակտիվացնել ՀԱԿ-ը: «Որոշակի նախընտրական ակտիվություն է դիտարկվում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին օրերի պարբերական ի հայտ գալը հանրային դիսկուրսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Աշոտյանը:

Աշոտյանը նաև կարծիք հայտնեց, որ ՀՀ առաջին նախագահի համար կարևոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականի կյանքի կոչումը:

Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի մյուս ձևակերպումներին Արմեն Աշոտյանն անդրադառնալ չցանկացավ` նշելով, որ այս պահին դա հավելյալ քաղաքական արժեք չի ստեղծում, իսկ դրանց հիմնական հասցեատերը ՀՀԿ-ն չէ:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին ակտիվացել է և պարբերաբար հանդես է գալիս հոդվածներով, որոնցում անդրադառնում է ամենատարբեր թեմաների, ներկայացնում այս կամ այն հարցի վերաբերյալ իր մտահոգությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում