Արմեն Սարգսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցչին

Արմեն Սարգսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 17-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս Տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Պարոն Շրապելը ներկայացրել է Հայաստանում հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես խոսել է հիմնադրամի աջակցությամբ պետական տարբեր կառույցների հետ իրականացվող նախագծերի, երիտասարդների քաղաքական կրթությանն ուղղված ծրագրերի մասին:

Քննարկվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում