AM | RU
USD
EUR
RUB

Կայացել է արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ համագործակցության նիստը

 
 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի համանախագահությամբ այսօր կայացել է արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 9-րդ նիստը: Քննարկումներին մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության ներկայացուցիչները, ինչպես նաև եվրոպական հանձնաժողովի պատվիրակության, միջազգային կազմակերպությունների ու ՀՀ-ում ներկայացված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացման խոսքում փոխնախարար Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական իրադարձություններով պայմանավորված փոփոխություններին, վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը իրականացնելու ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում ՀՀ և ԵՄ-ի միջև 2017թ. նոյեմբերի 24-ին կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Արևելյան գործընկերության երկրների դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուեբելը իր ելույթում շեշտել է ԵՄ պատրաստակումությունը առավել խորացնելու առկա բազմոլորտ համագործակցությունը և աջակցելու շարունակական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:

Նիստի ընթացքում քննարկվել են միգրացիային և շարժունակությանը, մարդկանց թրաֆիքինգի ու կոռուպցիայի դեմ պայքարին, հանցագործությունների կանխարգելմանը, դատաիրավական բարեփոխումներին, դատական համագործակցությանը, կիբերհանցագործության դեմ պայքարին և անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող հարցեր:

Նիստի օրակարգում ընդգրկված միգրացիայի և շարժունակության հետագա քայլերի համատեքստում Դիրկ Շուբելի և ԵՄ այլ ներկայացուցիչների կողմից անդրադարձ է կատարվել վիզաների դյուրինացման և ռեադմիսիայի վերաբերյալ պայմանագրերի իրականացման, շարժունակության շուրջ համագործակցության, ապաստարանի, սահմանային կառավարման և փաստաթղթերի անվտանգության վերաբերյալ հարցերին: Բարձրաձայնված բոլոր հարցերին տրվել են պատասխաններ համապատասխան ոլորտների ներկայացուցիչների կողմից՝ կատարված քայլերի, առկա իրավիճակի և առաջիկա անելիքների վերաբերյալ:

Իր խոսքում արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն անդրադարձել է վերջին տարիների ընթացքում ՀՀ-ում դատաիրավական և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում իրականացված քայլերին՝ կարևորելով այս ուղղությամբ կատարվող աշխատանքների շարունակականությունը և ընդգծելով այդ ոլորտում ԵՄ գործընկերների աջակցությունը քրեակատարողական համակարգի արդիականացմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև իրավական փոխօգնության ու դատական համագործակցության բնագավառում ծավալված երկկողմ և բազմակողմ համագործակցությանը:

Հանդիպման ավարտին ԵՄ-ն վերահաստատել է իր պատրաստակամությունը խորացնելու և ընդլայնելու Հայաստանին ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրումը՝ ուղղված օրենքի գերակայության ամրապնդման, անվտանգության ապահովման, արդարադատության ոլորտի բարեփոխումների, կոռուպցիայի, մարդկանց թրաֆիքինգի և ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ՀՀ կողմից բարեփոխումների հետևողական իրականացմանը:

Հանդիպման արդյունքում ամրագրվել են կողմերի փոխհամաձայնությամբ ձևավորված գործառնական եզրակացությունները, որոնց կատարման ընթացքը կդիտարկվի հաջորդ նիստի ընթացքում:

 

Լրահոս
Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը «Ժամանակ». Կարևոր հարցերի շուրջ հեռախոսային զրույցներ չվարել «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենան Հրազդանի քաղաքապետարանում հայտնաբերված փաստերը «Փաստ». Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը «Ժամանակ». Հայ-վրացական հաղթանակ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 20 Արա Բաբլոյանն և Դունյա Միյատովիչը քննարկել են հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին ԵԽ հանձնակատարը մարդու իրավունքների ոլորտում բարձր է գնահատել Հայաստանի քաղհասարակության դերը Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Էրդողանը հանդես է եկել Թուրքիայի ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Դանիական Danske Bank-ի նախագահը հրաժարական է տվել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով Կիմ Չեն Ընը խոստացել է պատմության մեջ առաջին անգամ այցելել Սեուլ ԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրվելու են միջազգային կառույցների մասնագետներ Սևանի բժշկական կենտրոնում կտեղադրվի համակարգչային շերտագրման սարք Ադրբեջանական ԶԼՄ-ները «հայկական կողմից» սպանված զինծառայողի վերաբերյալ մանրամասներ են հրապարակել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել Հոկտեմբերին «Ուրալյան ավիաուղիները» կսկսեն իրականացնել Անապա-Երևան ուղիղ չվերթը ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված մի շարք օրենքներ «Ժամանակ». Մասիսի քաղաքապետը վերադարձել է աշխատանքի «Հրապարակ». Ծառուկյան Սարգսյան հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում «Փաստ». Հասարակական կազմակերպությունները անհանգստություններ ունեն «Հրապարակ». ԱԺ քննիչ հանձնաժողովի 11 անդամից 5-ը ներկայացրել է ՀՀԿ-ն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 19 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը ԱՀ նախագահն ու ՀՀ վարչապետն այցելել են Արցախի հյուսիսային սահմանագիծ Պուտինը Միջերկրական ծովի վրա Իլ-20-ի կործանվելը համարում է ողբերգական հանգամանքների շղթա Ռուսաստանն անպատասխան չի թողնի Իսրայելի գործողությունները. Շոյգու Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԱՀԿ-ի բարեփոխման պլանը Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել փոփոխություններ Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն «Լույս» դաշինքն իր ծրագրում նախատեսում է աղբը որպես երկրորդային հումք օգտագործել ԲՀԿ-ն Երևանի առաջնահերթ խնդիրները կլուծի քաղաքի բյուջեն եռապատկելով ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan