Զեյնալյանը խնդիր է առաջադրել գտնել ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների հարցի լուծման օրինական ճանապարհներ

Զեյնալյանը խնդիր է առաջադրել գտնել ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների հարցի լուծման օրինական ճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊՊԾ գնդի գրավման գործը պետք է լուծում ստանա դատարանի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ խնդիր է առաջադրել ուսումնասիրել ու գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհներ ու մեթոդներ: «Կդիտարկվեն բոլոր այն մեթոդները, որոնք կլինեն օրինական, արդար՝ հաշվի առնելով դատական իշխանության անկախության բացարձակ սկզբունքը: Ընդհանրապես ապստամբության իրավունքը իրացնողները, երբ մտնում են այդ գործընթացի մեջ, հաշվարկում են բոլոր հնարավոր ելքերը»,– ասաց նախարարը:

Անդրադառնալով համաներման մասին խոսակցություններին՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ դրա մասին միշտ է խոսվում, իսկ ընդհանրապես համաներման փաստաթուղթը ճիշտ կլինի վաղօրոք չհանրայնացնել: «Ճիշտ չէ այն հրապարակել: Որևէ մեկը չի կարող տալ տեղեկատվություն՝ արվում է, թե չի արվում: Քննարկման նախապատրաստման փաստն ինքնին գաղտնի է»,- հավելեց Զեյնալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում