Տրանսպորտի նախարարը համոզված է՝ իր նախկին փորձը կօգնի նոր պաշտոնում

Տրանսպորտի նախարարը համոզված է՝ իր նախկին փորձը կօգնի նոր պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը վստահ է, որ իր նախորդ աշխատանքային փորձը, եթե չօգնի, չի կարող խոչընդոտել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց նորանշանակ նախարարը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նրա նշանակումը հանրության մոտ հարցեր է առաջացրել՝ հաշվի առնելով իր նախկին գործունեությունը: Աշոտ Հակոբյանը իրավաբան, արդարադատության գնդապետ, պահեստազորի գնդապետ է:

Ինչ վերաբերում է իր կողմից ղեկավարվող գերատեսչության առաջնահերթ խնդիրներին ու դրանց լուծման մեխանիզմներին, ապա նախարարը խնդրեց ևս մեկ շաբաթ՝ հանգամանորեն ծանոթանալու համար բոլոր ծրագրերին ու առկա բացթողումներին:

«Ոլորտը լայն է, հնարավոր չէ լիովին տիրապետել, երեք օր է, ինչ աշխատում եմ: Խնդիրներն աստիճանաբար ներկայացվում են, մենք երեկ ընդունեցինք տաքու վարորդներին: Նրանց ասել ենք, որ գրավոր ներկայացնեն իրենց բոլոր խնդիրները, քանի որ ոչ բոլորն էր վերաբերում մեր ոլորտին, որպեսզի տարանջատվի: Մեր նախարարությանը վերաբերող խնդիրների մի մասը քննարկման փուլ է»,-տեղեկացրեց նախարար Հակոբյանը։

Տարբեր թեմաներով դժգոհություններ ներկայացնող քաղաքացիների գործողություններին էլ կոռեկտ չհամարեց գնահատական տալ, քանի որ իրավիճակին ամբողջությամբ չի տիրապետում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում