AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ արդարադատության նախարարը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է ոլորտում բարեփոխումների իրականացման հարցեր

 
 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

Եվրամիության ներկայացուցիչը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը Հայաստանի նոր կառավարությանն աջակցելու հարցում: Նրա խոսքով, նախօրեին տեղի ունեցած Մարդու իրավունքների պաշտպանության թեմայով երկխոսությունն ու այսօր կայացած ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 9-րդ նիստը վկայությունն են այն փաստի, որ ԵՄ-ն աջակցում է ոչ թե անձերին կամ կառավարություններին, այլ հայ ժողովրդին:

Նախարար Զեյնալյանը նշել է, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները բարձրացրել են պաշտոնատար անձանց պատասխանատվությունը՝ արդարացնելու ժողովրդի՝ նոր կառավարության հետ կապված ակնկալիքները, ինչպես նաև հաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ավելի մեծ հետևողականությամբ իրականացնելու ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցերին և կարևորել ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 21 Արթուր Վանեցյանը խոստանում է ԱԱԾ համակարգի աշխատավարձերի հարցին անդրադառնալ գալիք տարի Արցախի Նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Ամերիկահայ բարեգործը 1 մլն դոլար նվիրաբերելու Գետավանի դպրոցին. ԱՀ պետնախարարն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությանը ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը ՀՀ զինված ուժերն անպատասխան չեն թողնի Հայաստանի սահմանի հետ Ադրբեջանի ինժեներական աշխատանքները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է իր ընտանիքի անդամների բիզնեսի մասին «Շիրակ»-ը հրաժարվում է Հայաստանի առաջնության խաղերին մասնակցել «Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է ստեղծել առցանց կրթական հարթակ Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Արթուր Վանեցյանը Ֆելիքս Ցոլակյանի քայլը դավաճանություն չի համարում Անձրևներն ու ամպրոպը կուղեկցվեն քամու ուժգնացմամբ. առանձին շրջաններում կարկուտ կտեղա Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին Ամփոփվել են Արցախում անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները Մասնագիտությունների մանկական քաղաքը հյուրընկալեց ԶԼՄ-ի ներկայացուցիչներին և իրենց երեխաներին ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ չեն սպասվում ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Հովանավորչության յուրաքանչյուր դեպքի հետևելու է կոշտ արձագանք. ԱԱԾ տնօրեն Մահացել է Գրետա մայրիկը՝ Վազգեն Սարգսյանի մայրը Դավիթ Տոնոյանն Արցախում հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Արթուր Վանեցյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի պաշտոնում համակարգում ոգևորությամբ է ընդունվել ԱԱԾ տնօրենը որոշ մտահոգությամբ է վերաբերվում պաշտոնյաների սոցցանցային ուղիղ միացումներին Արթուր Վանեցյանը հանձնարարել է ԱԱԾ մարմիններում կատարել կառուցվածքային փոփոխություններ Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Բաքվին Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման առնչությամբ Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է. հյուրերի շարքում է նաև Ալեքսիս Օհանյանը Արցախի նախագահն ընդունել է ՀՀ մշակույթի նախարար Մակունցին ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալները տեղափոխվել են ՔԿՀ-ներ ՀՀ իշխանության որևէ ներկայացուցիչ հրահանգ չի տալու դատարաններին այս կամ այն որոշում կայացնելու հարցում. Փաշինյան ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական խորհրդի նախագահին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին Ոստիկանության բաժիններ են տարվել բազմաթիվ քրեական «հեղինակություններ» ու «օրենքով գողեր» Թանգարանային գիշերը՝ Մայր Աթոռում. կցուցադրվեն Առաջին Հանրապետության թղթադրամները Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել. ՀՀ ոստիկանություն ԱԱԾ պետը հերքում է ԱՄՆ-ից Հայաստան FBI-ի հետաքննիչների ժամանման մասին լուրը Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan