Կրթության և գիտության ոլորտին հատկացվող գումարները նախատեսվում է ավելացնել

Կրթության և գիտության ոլորտին հատկացվող գումարները նախատեսվում է ավելացնել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության ոլորտում կստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի որևէ գիտնական չարտագաղթի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խոսելով կրթության և գիտության ոլորտի ֆինանսավորման մասին՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Ներկայում կրթական ոլորտում կան բավարար գումարներ, որոնք պետք է ճիշտ բաշխվեն»,– ընդգծեց նախարարը: Նրա խոսքով` գերատեսչության ռազմավարական նպատակներից է` ավելացնել կրթական ոլորտի գումարները:

2018 թվականի պետական բյուջեի նախագծով կրթության և գիտության ոլորտին հատկացվել է շուրջ 170 միլիարդ դրամ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում