Կրակոցներ Գյումրիում.երկու քաղաքացի մահացել է

Կրակոցներ Գյումրիում.երկու քաղաքացի մահացել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Tert․am: Գյումրիում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով երկու քաղաքացի մահացել է:

Միջադեպի վերաբերյալ ահազանգ ՀՀ ոստիկանությունը ստացել է այսօր՝ ժամը 17:45-ին: Ոստիկանության հասարակայնության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի վայրում իրավապահները դեռ աշխատում են:

«Գյումրի» բժշկական կենտրոնի լրատվության բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ հրազենային վնասվածքի հետևանքով «Գյումրի» ԲԿ-ում գրանցվել է երկու քաղաքացու մահ:

«Մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին, «Գյումրու» բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներից տուժած երկու քաղաքացի: Բժշկական կենտրոնում հաստատվել է նրանց կենսաբանական մահը»,-հայտնեցին բժշկական կենտրոնից:

Մահացածների ինքնությունը պարզվել է, նրանք են Գյումրի քաղաքի բնակիչներ Վարդան Կ.-ն և Թելման Կ.-ն:

Tert.am-ի տեղեկություններով՝ սպանվածները եղբայրներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում