AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ

 
 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ մայիսի 16-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուեսս Միթչելի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ուեսս Միթչելը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա շեշտեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես արժևորում է երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը և պատրաստ է շարունակել դրանց առավել զարգացման ուղղությամբ աշխատանքը։

Զոհրաբ Մնացականյանը և Ուեսս Միթչելը քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցեր։

Կողմերը անդրադարձան հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ու Առևտրի և ներդրումների հայ-ամերկյան խորհրդի գործունեությանը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային հրատապ խնդիրների շուրջ։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին, նախարար Մնացականյանը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ արժեքավոր հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

Լրահոս
Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +11-ի Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է. Գարեգին Բ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին ընդունել է Հարավային Օսիայի նախագահը Հայաստանում ալյուրի արտադրությունը զգալի նվազել է Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը 2020թ-ին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները միասնական աղոթք են հնչեցրել Էջմիածնում Կիսանախագահական համակարգի անցնելու առաջարկությունը նման է կրկեսի. Սահմանադրագետ ՌԴ-ում քաղաքական մակարդակով որոշում կա հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը հանելու. Մելքումյան Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում հնչում են նրա ստեղծագործությունները Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի ՊԵԿ-ը կանխել է մաքսային կանոնների խախտմամբ Հայաստան ոսկյա զարդեր ներկրելու փորձը ԻՊ-ն Աֆղանստանում ստեղծել է ահաբեկչական նոր «ցանց» Արարատ Միրզոյանը հայտնում է սահմանադրական փոփոխությունների օրակարգի առկայության մասին Թուրքիայի Մեջլիսի նախագահը հրաժարական է տվել «Քարվաճառի դիվերսանտները». Ադրբեջան՝ պետություն, որտեղ հայ սպանելը հերոսություն է ԱԺ խմբակցությունները Կալաշնիկովի հետ հանդիպմանը քննարկել են նաև Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը Կնոջ պաշտպանված ու բարձր գնահատված դերը թե՛ առողջ հասարակության, թե՛ ամուր պետության պարտադիր երաշխիք է.ՄԻՊ Իսրայելական տխրահռչակ Aeronautics ընկերությունը հայտարարել է Ադրբեջանի հետ նոր գործարքի մասին Հնդկաստանում ՌՕՈՒ երկու ինքնաթիռ է բախվել ԱԱԾ-ն հաստատում է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու լուրը Սպանությունից 15 տարի անց ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Վիեննա ԵՄ-ն Ռուսաստանին ընդգրկել է մարդու իրավունքները համակարգային խախտողների ցանկում Սբ. Գևորգ եկեղեցում ադրբեջանցու նկարահանած տեսանյութը նոր չէ. Վիրահայոց թեմը պարզաբանում է Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց ռուսական առաջատար ԶԼՄ-ներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից Արամ Առաջինը եկել է Հայաստան Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում կստանա Կալանավորը փախել է Հանրապետական հիվանդանոցից Ապարանի և Արագածի ավտաճանապարհներին բուք է Հայաստանի մշակութային օրացույցում փետրվարի 19-ը տոն է. նշվում է Թումանյանի 150-ամյակը «Փաստ». Խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական «Ժամանակ». Ինչու է Փաշինյանը ԿԲ ղեկավարի պաշտոնում ցանկանում իր մարդուն տեսնել «Ժողովուրդ». Օպտիմալացման ենթակա գերատեսչությունները կշարունակեն աշխատանքը շունչները պահած «Հրապարակ». Վարչապետի՞, թե՞ քաղաքապետի օգնական
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan