ՌԴ ՊՆ բուհի շրջանավարտներն այցելել են Հայաստանում ռուսական ռազմաբազա

ՌԴ ՊՆ բուհի շրջանավարտներն այցելել են Հայաստանում ռուսական ռազմաբազա

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտներն այցելել են Հայաստանում ռուսական ռազմաբազա: Այս մասին տեղեկացրին Հայաստանում ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունից:

Երիտասարդ սպաները կանցնեն տեղանքի լեռնային պայմաններին ադապտացվելու դասընթացներ, կծանոթանան տարածաշրջանի պատմությանը, մշակույթին և ավանդույթներին:

Զինվորական հրամանատարությունը կօգնի որպես փորձառու հրամանատարներ նրանց կայացման հարցում, կլուծվեն նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները՝ կապված աշխատանքի, ծառայողական բնակարանի տրամադրման հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում