Գյումրու ավագանիները դեմ քվեարկեցին քաղաքապետին անվստահություն հայտնող նախաձեռնության խմբի թեկնածուին

Գյումրու ավագանիները դեմ քվեարկեցին քաղաքապետին անվստահություն հայտնող նախաձեռնության խմբի թեկնածուին

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու համայնքի ավագանիները դեմ քվեարկեցին քաղաքապետին անվստահություն հայտնող նախաձեռնության խմբի թեկնածուին՝ Տիգրան Հովհաննիսյանին: Ինչպես Գյումրիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քվեարկությանը մասնակցեց 18 ավագանի, որից 15-ը «Բալասանյան» դաշինքից, 2-ը՝ ԲՀԿ-ից, 1-ը՝ ՕԵԿ-ից: Բոլորն էլ միաձայն դեմ քվերակեցին, այդ թվում՝ Տիգրան Հովհաննիսյանը: 

Այսպիսով, ՏԻՄ օրենքի համաձայն՝ մեկ տարի ավագանիներն իրավունք չունեն անվստահություն հայտնել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Սամվել Բալասանյանը նշեց, որ սա քաղաքականություն էր, այլ ճանապարհ չկար հասկանալու իրավիճակը: «Սա օրենքն է սահմանում, ես չէի կարող հրաժարական տալ»,-ասաց նա:

Նիստին «ԳԱԼԱ» խմբակցության անդամները նշեցին, որ սա կեղծ օրակարգ է, քանի որ նախաձեռնող խումբը հատուկ է Բալասանյանին անվստահություն հայտնում, որպեսզի նման կերպ կարողանա եկարացնել նրա գործունեութունը ևս մեկ տարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում