Դեսպան Կիրակոսյանի հանդիպել է Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ

Դեսպան Կիրակոսյանի հանդիպել է Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը մայիսի 17-ին հանդիպել է Ավստրիայի դաշնային խորհրդարանի Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը վերահաստատեց ավստրիացի պատգամավորների հանձնառությունը՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերն ամրապնդելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հարցում:

Ավստրիացի խորհրդարանականների խնդրանքով դեսպան Կիրակոսյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, հարևան երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Երևանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը: ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ Ավստրիայի խորհրդարանը շուտով կավարտի Հայաստան-ԵՄ համապարփակ և խորացված համագործակցության պայմանագրի վավերացման գործընթացը:

Այնուհետև դեսպան Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած գործընթացները, հասարակության աջակցությունը վայելող կառավարության ձևավորումը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում