Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնում: Համապատասխան որոշումը տեղադրված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հակոբ Արշակյանին նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ»,– ասված է վարչապետի որոշման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում